Հայաստանի Արևելագիտության ինստիտուտի տնօրենն անհաջող է համարում Սպիտակ տան կայքում հայ–ռուսական սահմանի բացման մասին խնդրագիրը
15.01.2013,
17:15
Սիրիայի փախստականների համար հայ–թուրքական սահմանի բացման մասին հայ ակտիվիստների խնդրագիրը հաջողության քիչ հնարավորություններ ունի, երեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Սիրիայի փախստականների համար հայ–թուրքական սահմանի բացման մասին հայ ակտիվիստների խնդրագիրը հաջողության քիչ հնարավորություններ ունի, երեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
ԱՄՆ նախագահի աշխատակազմի կայքում հայ–թուրքական սահմանը բացելու կոչով ստորագրահավաք է նախաձեռնվել։ Խնդրագրի կազմակերպիչները կոչ են անում Թուրքիային բացել Սիրիայի փախստականների համար Հայաստանի հետ սահմանը։ Ըստ հունվարի 10–ի տվյալների` խնդրագրի տակ ստորագրել 500 մարդ։
«Իհարկե, ես ողջունում եմ ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է մեր սիրիացի եղբայրներին աջակցմանը։ Ինչ վերաբերում է տվյալ կոնկրետ նախաձեռնությանը, կարող եմ ասել, որ դրա տակ ստորագրել է ընդամենը մի քանի հարյուր մարդ, այն դեպքում, երբ ԱՄՆ–ի նախագահի կողմից քննարկման համար տվյալ խնդրագրին անհրաժեշտ է 25 հազար ձայն»,– ասաց Սաֆրաստյանը։
Բացի այդ, ըստ նրա` ԱՄՆ նախագահը չի դիտարկի տվյալ հարցը` Թուրքիայի հետ կոնֆլիկտից խուսափելու համար, սակայն նույնիսկ եթե Միացյալ Նահանգները ճնշում գործադրեն, Թուրքիան չի բավարարի խնդրագրի պահանջը։
«Ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ նման նախաձեռնությունների անցկացումն ի սկզբանե պետք է համաձայնեցվի Հայաստանի Հանրապետության հետ, ինչից հետո պետությունը պետք է ինքը ներկայացնի նախաձեռնությունը»,– ասաց փորձագետը։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը: Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008 թ.-ի աշնանը: 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից։
Սակայն 2010թ.–ի ապրիլի 22–ին ՀՀ նախագահը հայ–թուրքական արձանագրությունների վավերականացման գործընթացը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրեց` հայտնելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Թուրքիայի խորհրդարանի կողմից փաստաթղթերի վավերացման գործընթացը գտնվում է սառեցված վիճակում։ –0–