Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հայաստանի ավելի քան չորս հարյուր քաղաքացի է գտնվում Եգիպտոսում. ԱԳՆ

04.07.2013, 19:22
Հայաստանի ավելի քան չորս հարյուր քաղաքացի է տվյալ պահին գտնվում Եգիպտոսում, հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանին։
Հայաստանի ավելի քան չորս հարյուր քաղաքացի է գտնվում Եգիպտոսում. ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ավելի քան չորս հարյուր քաղաքացի է տվյալ պահին գտնվում Եգիպտոսում, հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանին։

«Բացի հանգստացողներից, Եգիպտոսում է գտնվում ավելի քան չորս հարյուր Հայաստանի քաղաքացի։ Հանգստացողների մասին հստակ տեղեկություններ չկան»,- ասաց Բալայանը։

Եգիպտոսում Հայաստանի քաղաքացիների մասնակցությամբ միջադեպերի մասին որևէ տեղեկատվություն չկա։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 2-ին խորհուրդ տվեց Հայաստանի քաղաքացիներին առանց հույժ անհրաժեշտության զերծ մնալ Եգիպտոս այցելություններից՝ հաշվի առնելով Եգիպտոսում ծավալվող իրադարձությունները: Նաև խորհուրդ տվեց զերծ մնալ զանգվածային կուտակումների վայրերից և որևէ խնդրի առաջացման դեպքում անմիջապես կապ հաստատել Կահիրեում ՀՀ դեսպանատան հետ, որտեղ սահմանված է հերթապահություն՝ հետևյալ հեռախոսահամարով՝ +202 27374157:

Չորեքշաբթի Եգիպտոսի բանակը իշխանությունից հեռացրեց նախագահ, իսլամիստ Մուհամեդ Մուրսիին, ժամանակավորապես դադարեցրեց սահմանադրության գործունեությունը և հանձնարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրին անցումային շրջանում կատարել երկրի ղեկավարի պարտականությունները։  --0--