Հայաստանի դատական իշխանությունը չորս տարվա ընթացքում իսկապես անկախություն ձեռք կբերի. նախարար
24.07.2012,
15:00
Հայաստանի դատական իշխանությունը չորս տարվա ընթացքում իսկապես անկախություն ձեռք կբերի` 2012-2016թթ. Դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրի իրականացման շնորհիվ, երեքշաբթի ծրագրի շնորհանդեսի ընթացքում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի դատական իշխանությունը չորս տարվա ընթացքում իսկապես անկախություն ձեռք կբերի` 2012-2016թթ. Դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրի իրականացման շնորհիվ, երեքշաբթի ծրագրի շնորհանդեսի ընթացքում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Ծրագիրը, ինչպես նաև ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը հաստատվել է հուլիսի 17-ին ՀՀ նախագահի կողմից:
«Երբ ՀՀ կառավարությունը ներկայացնում էր իր՝ 2012-2017թթ.-ի ծրագիրը, խորհրդարանում որոշ պատգամավորներ մեղադրեցին մեզ, որ փաստաթղթում որոշակիություն չկա որոշ բնագավառների վերաբերյալ: Այդ ժամանակ վարչապետը նշեց, որ մի շարք ոլորտների ուղղությամբ առանձին ծրագրեր կներկայացվեն: Ահա մեր ծրագիրը, որը մենք սկսել ենք մշակել դեռ անցյալ տարվանից, և չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է մեղադրել մեզ, թե ծրագրում որոշակիություն չկա»,- ասաց Թովմասյանը:
Նախարարը նշեց, որ դատաիրավական ոլորտում կառավարության քաղաքականությունն առաջին հերթին հիմնված է անկեղծության վրա:
«Մենք անկեղծորեն ենք նայում երկրում առկա խնդիրներին, խոսում ենք դրանց մասին, և ցանկանում ենք դրանց լուծման հարցում նաև ներգրավել հասարակությանը: Մենք խնդիրներ ունենք, երկրում դեռ ընթանում է պետականաշինության գործընթացը: Իներցիան, խորհրդային անցյալը հաճախ մեզ հնարավորություն չեն տվել հստակ հասկանալու առկա խնդիրներն ու լուծել դրանք: Հաճախ մենք սովորել ենք սեփական սխալների վրա»,- ավելացրեց նա:
Ըստ Թովմասյանի, այսօր Հայաստանի իրավական, դատական և պետական համակարգում առկա թերությունները, կոռուպցիոն ռիսկերը համակարգի անորոշություն, անկանխատեսելիություն, հասարակության օբյեկտիվ դժգոհություն են առաջացնում, ինչը լրացուցիչ խնդիրների է հանգեցնում:
«Ծրագրում մենք բարձրացրել ենք այդ բոլոր հարցերը: Դրա հաջողությունը կապահովվի այն դեպքում, եթե այն միայն կառավարության ծրագիր չմնա, քանի որ մեզ բոլորիս է վերաբերում: Չկա այնպիսի մարդ, ով իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ գործ չունենա դատական համակարգի հետ»,- ավելացրեց Թովմասյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ ծրագրի իրականացումը մի քանի տասնյակ միլիոն դոլար կարժենա, «սակայն մենք ամեն ինչ կանենք, որպեսզի վարկային միջոցներ չգրավենք, մենք կփորձենք այն իրականացնել բյուջետային միջոցների կամ դրամաշնորհների հաշվին»: -0-