Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ճիշտ է համարում Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը

12.09.2013, 18:50
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ) հինգշաբթի հայտարարություն է տարածել, որ միանգամայն ճիշտ է համարում Մաքսային միությանը միանալու որոշումը։
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ճիշտ է  համարում Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ) հինգշաբթի հայտարարություն է տարածել, որ միանգամայն ճիշտ է համարում Մաքսային միությանը միանալու որոշումը։

«Մաքսային միության շրջանակներում համագործակցության խորացումը բխում է մեր երկրի թե՛ տնտեսական և թե՛ սոցիալական զարգացման շահերից, հնարավորություն ընձեռելով հիմնադիրներից մեկը դառնալու ապագա Եվրասիական միության կազմավորման գործընթացում»,– ասվում է ՀԴԿ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Դեմոկրատական կուսակցությունը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները Մաքսային միության անդամ պետությունների հետ բանակցություններում հետևողականորեն պետք է ներկայացնեն ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում համապատասխան փոխշահավետ համագործակցության մեխանիզմների ստեղծումը` որևէ պարագայում երբևէ չանտեսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսական շահերը, քանի որ Արցախի տնտեսական կառույցները փաստացի գործում են ՀՀ մաքսային տարածքում:

«Միաժամանակ գտնում ենք, Մաքսային միությանը միանալը ամենևին էլ չի խոչընդոտում մյուս երկրների և միությունների հետ համագործակցությանը: Եթե Եվրամիության ներկայացուցիչները անկեղծ են իրենց հայտարարություններում, ապա Հայաստանը կարող է շարունակել համագործակցությունը Ասոցացման պայմանագրի շրջանակներում և յուրահատուկ կամուրջ հանդիսանալ ԵՄ և Մաքսային միության և ապագա Եվրասիական միության անդամ երկրների միջև»,– նշվում է հայտարարության մեջ։ –0–