Հայաստանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունները նոր նախարարների գլխավորությամբ կկարողանան արդյունավետ լուծել խնդիրները. վարչապետ
08.05.2013,
17:19
Հայաստանի էկոնոմիկայի և ֆինանսների նորանշանակ նախարարներ Վահրամ Ավանեսյանի և Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ նախարարությունները կկարողանան արդյունավետ լուծել խնդիրները, ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի էկոնոմիկայի և ֆինանսների նորանշանակ նախարարներ Վահրամ Ավանեսյանի և Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ նախարարությունները կկարողանան արդյունավետ լուծել խնդիրները, ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Հայաստանի նախագահի` մայիսի 8–ի հրամանագրով, ՀՀ ֆինանսների նախարար է նշանակվել Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար` Վահրամ Ավանեսյանը։ Բացի այդ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել Վաչե Գաբրիելյանը, ով նախկինում զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը, իսկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար` Յուրի Վարդանյանը (ավելի վաղ` Հայաստանի նախագահի խորհրդական)։ Մյուս նախարարները կշարունակեն աշխատանքը նոր կառավարությունում նույն պաշտոններում` պետության ղեկավարի հրամանագրին համապատասխան։
«Վահրամ Ավանեսյանը Հայաստանի լավագույն տնտեսագետներից մեկն է, ունի աշխատանքային մեծ փորձ՝ ինչպես պետական կառավարման համակարգում, այնպես էլ՝ մասնավոր հատվածում: Նա քաջատեղյակ է գրեթե բոլոր խնդիրներին, որոնք այսօր կանգնած են կառավարության առջև»,– ասել է Տիգրան Սարգսյանը` Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին ներկայացնելով գերատեսչության նոր ղեկավարին:
Վարչապետի խոսքով` Ավանեսյանը վերջին տարիների ընթացքում աշխատել է տնտեսագիտական հետազոտական ոլորտում, համագործակցել է գործադիրի հետ և մասնակցել կարևորագույն փաստաթղթերի, այդ թվում՝ 2012-2015 թթ. Կայուն զարգացման նոր ռազմավարության մշակմանը:
Վարչապետը տեղեկացրել է, որ արդեն նախկին նախարար Տիգրան Դավթյանն իր հետագա գործունեությունը կշարունակի Առևտրի համաշխարհային կազմակերպությունում՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ, և նոր պաշտոնում Դավթյանի առջև խնդիր է դրված՝ նպաստել Հայաստանից արտահանման խթանմանը և աշխատել, որպեսզի հայրենական ապրանք արտադրողներն իրենց ապրանքներն արտահանելիս չհանդիպեն լուրջ խնդիրների:
Ներկայացնելով ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանին՝ վարչապետը նշել է, որ Սարգսյանն ունի մեծ փորձ և գիտելիք, և համոզմունք է հայտնել, որ նրա կազմակերպչական ու մասնագիտական կարողություններն օգտակար կլինեն ֆինանսների նախարարի պաշտոնում:
«Մեզ սպասվում են լուրջ բարեփոխումներ, ուստի բավականին մեծ ծանրություն է ընկնում հենց ֆինանսների նախարարության վրա: Համոզված եմ, որ Դավիթ Սարգսյանի ղեկավարությամբ նախարարությունում ձևավորված կոլեկտիվը կկարողանա իր առջև դրված բոլոր խնդիրներն արդյունավետ իրականացնել»,– ավելացրել է նա:
Վարչապետը հանդիպել է նաև կառավարության աշխատակազմի անձնակազմի հետ և ներկայացրել է կառույցի նոր ղեկավար Վաչե Գաբրիելյանին` հայտնելով, որ շուտով ծրագրվում է կառավարության աշխատակազմին նախարարական կարգավիճակ շնորհել։
Նրա խոսքով` աշխատակազմի ղեկավարն ունենալու է նախարարի կարգավիճակ: Գաբրիելյանի վրա պարտականություն է դրվելու, որպեսզի նա համակարգի կրթության, առողջապահության և կառավարման ապարատի ոլորտների բարեփոխումները։ -0-