Հայաստանի ընտրական օրենսդրությունը գրեթե կատարյալ է. ԱՊՀ ՄԽՎ դիտորդներ
22.01.2013,
14:21
Ընտրական ընթացքը կարգավորող ՀՀ օրենսդրությունը գրեթե կատարյալ է, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի համակարգող Ալեքսանդր Ստոյանոգլոն։ Խումբը հետևում է հանրապետության նախագահական ընտրություններին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Ընտրական ընթացքը կարգավորող ՀՀ օրենսդրությունը գրեթե կատարյալ է, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի համակարգող Ալեքսանդր Ստոյանոգլոն։ Խումբը հետևում է հանրապետության նախագահական ընտրություններին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
«Այն ամենը, ինչ կատարվել է այս փուլում, համապատասխանում է գործող օրենսդրությանն ու այն աշխատանքային ծրագրին, որը նախատեսվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Մենք ցանկանում ենք աջակցել միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների անցկացմանը, ժողովրդավարական բոլոր նորմերին, և հույս ունենք, որ ԶԼՄ–ների օգնությամբ մեզ կհաջողվի իրագործել այդ միջոցառումը»,– Հայաստանի ԿԸՀ ղեկավարության հետ հանդիպումից հետո ասաց Ստոյանոգլոն։
Ըստ նրա, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովն ավանդաբար որպես դիտորդ է հանդես գալիս տարբեր ընտրություններում։
«Այդ պատճառով մենք նույն առաքելությամբ երեկվանից սկսել ենք Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների երկարաժամկետ դիտարկումը»,– ասաց Մոլդովայի խորհրդարանի ազգային անվտանգության, պաշտպանության և հանրային կարգի հանձնաժողովը գլխավորող խմբի համակարգողը։
Նա նշեց, որ Հայաստանում նախընտրական փուլում կլինի փորձագիտական մի խումբ, որը կներկայացնի ԱՊՀ ՄԽՎ անդամ–երկրների ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և քաղաքացիների ընտրական իրավունքների պահպանման մոնիթորինգի միջազգային ինստիտուտը։
«Ընտրությունների ժամանակահատվածում այդ միջոցառումներին կմասնակցի ԱՊՀ երկրների խորհրդարանները ներկայացնող շատ լուրջ և մեծ ներկայացուցչություն։ Հայաստան կժամանեն 30-35 պատգամավորներ, ովքեր կհետևեն ընտրական ընթացքին։ Մենք այսօր գոհունակությամբ փաստում ենք, որ երկրի ընտրական գործընթացը կառուցողական է ընթանում, գործող օրենսդրության շրջանակներում, ժողովրդավարական սկզբունքին համապատասխան»,– ասաց Ստոյանոգլոն։
Նա հայտնեց, որ ԱՊՀ ՄԽՎ փորձագետները հանդիպում են ունեցել ինչպես ԿԸՀ, այնպես էլ ընտրությունների անցկացման մեջ ներգրավված մի շարք այլ պետական կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև թեկնածուների շտաբների ներկայացուցիչների հետ։
«Այսօր արտահայտած բոլոր ցանկությունները փոխանցել ենք ԿԸՀ ղեկավարությանը, և այդ ամենը նրանց կողմից ընդունվել է»,– ասաց խմբի համակարգողը։
Նա հայտնեց, որ շաբաթվա ընթացքում ԱՊՀ ՄԽՎ ներկայացուցիչները կզբաղվեն մոնիթորինգով, կհանդիպեն քաղաքական տարբեր շարժումների, կուսակցությունների ներկայացուցիչների, հանրության հետ։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 14–ին կայացած արտահերթ նիստի ընթացքում նախագահի ութ թեկնածու է գրանցել։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ -0-