Հայաստանի և ԵՄ–ի միջև Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը գտնվում է օրակարգից դուրս. Շվեդիայի ԱԳՆ ղեկավար
10.09.2013,
15:39
Հայաստանի և ԵՄ–ի միջև Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման հարցը գտնվում է օրակարգից դուրս, Twitter միկրոբլոգի իր էջում գրել է Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և ԵՄ–ի միջև Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման հարցը գտնվում է օրակարգից դուրս, Twitter միկրոբլոգի իր էջում գրել է Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը։
«Մենք աշխատում ենք Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ»,– նշել է նա։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը։ ՄՄ–ին միանալու որոշումը Երևանում դարձավ արևմտամետ ուժերի վրդովմունքի պատճառ։
Եվրոպացի պաշտոնյաները հայտարարում են ինտեգրման երկու մոդելները համատեղելու անհնարինության մասին։ Պաշտոնական Երևանը նշում է ԵՄ–ի հետ սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։ –0–