Рейтинг@Mail.ru
USD
365.87
EUR
416.43
RUB
4.6763
GEL
139.27
2026 թ. հուլիսի 26, կիրակի
եղանակը
Երևանում
+22

Հայաստանի գերակայությունը ԵԽ նախարարների կոմիտեում նախագահելու ընթացքում կլինի մարդատյացությանը և ռասիզմին դիմակայելը. խոսնակ

31.05.2013, 13:39
Եվրոպայի համար լրջագույն մարտահրավեր է անհանդուրժողականությունը, և Հայաստանի առաջնահերթությունը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում կլինի դիմակայությունն այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են մարդատյացության, անհանդուրժողականության և ռասիզմի դրսևորումները, հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը։
Հայաստանի գերակայությունը ԵԽ նախարարների կոմիտեում նախագահելու ընթացքում կլինի մարդատյացությանը և ռասիզմին դիմակայելը. խոսնակ
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի համար լրջագույն մարտահրավեր է անհանդուրժողականությունը, և Հայաստանի առաջնահերթությունը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում կլինի դիմակայությունն այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են մարդատյացության, անհանդուրժողականության և ռասիզմի դրսևորումները, հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը։

Եվրոպայի խորհրդում նախագահությունն անցել է Հայաստանին 2013 թվականի մայիսի 16–ին և կտևի մինչև այս տարվա նոյեմբերի 13–ը։

«Անհանդուրժողականությունը ծնում է ռասիզմ, մարդատյացություն, խտրականություն, բռնություն, որոնք, ի վերջո, վերածվում են հակամարտությունների»,– ուրբաթ ասաց նա Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների նիստի բացմանը Երևանում։

Հայկական խորհրդարանի խոսնակի խոսքով` այդ համատեքստում Եվրոպայի խորհրդի դերը պետք է ավելի գործուն և նպատակային լինի, ինչի համար պետք է օգտագործվի նրա մոտ եղած «իրավական հարուստ գործիքների զինանոցը»։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին հայտարարեց, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայությունները մշակվել են` հաշվի առնելով այն խնդիրները, որոնց հետ բախվում են կազմակերպության անդամ պետությունները, և հատուկ ուշադրություն է դարձվել առավել անհետաձգելի և կարևոր խնդիրներին։

«Մենք կանենք հնարավորինը, որպեսզի ամրապնդենք Եվրոպայի խորհրդի ներուժն այդ խնդիրների լուծման գործում»,– ընդգծեց նա։
ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնն իր հերթին հայտարարեց, որ ԵԽԽՎ–ն սատարում է Հայաստանի գերակայությունները, քանի որ դրանք  համապատասխանում են Եվրոպայի խորհրդի սկզբունքներին։

Հայաստանը Եվրոպայի խորհրդի կազմում է ընդգրկվել 2001 թվականի հունվարի 25–ին` իր վրա վերցնելով մի շարք պարտավորություններ։ -0-