Рейтинг@Mail.ru
USD
365.25
EUR
422.81
RUB
4.3052
GEL
139.81
2026 թ. օգոստոսի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+33

Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը պետության ղեկավարի ընտրություններում ստացել է քվեների 58%–ը. exit-poll

18.02.2013, 20:26
Հայաստանի գործող նախագահ Սերժն Սարգսյանը երկրի նախագահի ընտրություններում, Exit-poll–ի տվյալներով, հավաքել է ընտրողների քվեների 58 տոկոսը։
Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը պետության ղեկավարի ընտրություններում ստացել է քվեների 58%–ը. exit-poll
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գործող նախագահ Սերժն Սարգսյանը երկրի նախագահի ընտրություններում, Exit-poll–ի տվյալներով, հավաքել է ընտրողների քվեների 58 տոկոսը։

Հայաստանի բոլոր 1988 ընտրատեղամասերում նախագահական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է տեղական ժամանակով ուղիղ ժամը 20։00–ին։

Exit-Poll–ի տվյալներով, երկրորդ տեղը զբաղեցնում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հավաքել է ձայների 32 տոկոսը։

Երրորդ և չորրորդ տեղերում են Պարույր Հայրիկյանը և Հրանտ Բագրատյանը, ովքեր հավաքել են ընտրողների ձայների 3 տոկոսը։

Անդրիաս Ղուկասյանը, Վարդան Սեդրակյանը և Արմեն Մելիքյանը հավաքել են մեկական տոկոս։ Բացի այդ, հարցվածների մեկ տոկոսը նշել է, որ փչացրել են քվեաթերթիկները։

Exit-Poll–ի հարցումները Հայաստանի նախագահի ընտրություններում անցկացրել է Baltic Surveys/The Gallup Organization–ը Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի հետ համագործակցությամբ հանրապետության 122 ընտրատարածքներում` 19 130 քվեարկած ընտրողների շրջանում։

ԿԸՀ–ի վերջին տվյալներով, Հայաստանի նախագահական ընտրություններում տեղական ժամանակով 17։00–ին քվեարկել է 1 259 374 ընտրող կամ քվեարկածների ընդհանուր թվի  49,81 տոկոսը։ 2008 թվականի ընտրություններում նույն ժամի ցուցանիշը կազմում էր 57.14 տոկոս։

Ոստիկանության պաշտոնական տվյալներով, Հայաստանի ընտրական ռեգիստրում փետրվարի 17–ի դրությամբ ընդգրկված է 2 505 980 ընտրող։

Ընտրություններին հետևում էր 26 տեղական հասարակական կազմակերպությունների 6251 ներկայացուցիչ և միջազգային տասներկու կազմակերպությունների 632 դիտորդ։ Այդ կազմակերպությունների թվում են` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ, ԱՊՀ առաքելությունը, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովը, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեան, Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը (ICES) և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը(IFES)։

Հայկական օրենսդրության համաձայն, ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան փետրվարի 19–ին` ժամը 20։00–ից ոչ ուշ, իսկ վերջնական արդյունքը կհրապարակվի ընտրությունների յոթ օր անց։

Ընտրապայքարին մասնակցում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ –0–