Рейтинг@Mail.ru
USD
368.54
EUR
428.98
RUB
5.0046
GEL
138.38
2026 թ. հունիսի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանի իշխանության կառուցվածքում կադրային փոփոխություններ են սպասվում. ՀՀԿ փոխնախագահ

21.02.2013, 16:28
Հայաստանի իշխանության կառուցվածքում առաջիկայում կադրային փոփոխություններ տեղի կունենան, հինգշաբթի լրագրողներին ասաց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Հայաստանի իշխանության կառուցվածքում կադրային փոփոխություններ են սպասվում. ՀՀԿ փոխնախագահ
ԵՐԵՎԱՆ,  21 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի իշխանության կառուցվածքում առաջիկայում կադրային փոփոխություններ տեղի կունենան, հինգշաբթի լրագրողներին ասաց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Ես վստահ եմ, որ իշխանության «դեմքը» կփոխվի։ Դա վաղուց հասունացած հարց է. իշխանության կառուցվածքում մի քանի կադրային փոփոխություն տեղի կունենա, մասնավորապես, այն մարմիններում, որոնց ձևավորման գործընթացը պայմանավորված է նախագահական ընտրություններով»,– ասաց նա։

Մեկնաբանելով կրթության նախարարության ղեկավարի պաշտոնում հենց Աշոտյանի հնարավոր փոխարինման հարցը, նա լրագրողներին խորհուրդ տվեց չանհանգստանալ իր համար, քանի որ «այսօրվա դրությամբ Հայաստանում ավելի կարևոր հարցեր կան»։

ՀՀ Սահմանադրության համաձայն` պաշտոնի ստանձնման օրը (ընտրություններից 50 օր հետո), նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը։ Կառավարության հրաժարականի ընդունումից հետո տասնօրյա ժամկետում պետության ղեկավարը նոր վարչապետ է նշանակում` պատգամավորների մեծամասնության վստահությունը ներշնչող անձի։ Կառավարությունը ձևավորվում է վարչապետի նշանակումից հետո քսան օրվա ընթացքում։ 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով` բոլոր 1988 ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով, Սարգսյանը հավաքել է ընտրողների քվեների 58.64 տոկոսը կամ 861378 քվե։ Նրա հիմնական մրցակիցը`Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, ստացել է քվեների 36.74 տոկոս (539 674 քվե)։-0-