Рейтинг@Mail.ru
USD
368.63
EUR
431.78
RUB
5.0126
GEL
137.44
2026 թ. մայիսի 14, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանի նախագահն ընդունեց կառավարության հրաժարականը

23.04.2018, 19:50
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել կառավարության հրաժարականի մասին։
Հայաստանի նախագահն ընդունեց կառավարության հրաժարականը
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը։ Ընդունել Կառավարության հրաժարականը»,– ասվում է նախագահի հրամանագրում, հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։ 

Հայաստանում արդեն տասն օր տևող լայնածավալ բողոքի այցիաների ֆոնին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ -0-