Հայաստանի ԿԸՀ անդամները ստորագրել են նախօրեին կայացած Երևանի Ավագանու ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը
06.05.2013,
11:07
ՀՀ ԿԸՀ անդամները երկուշաբթի ստորագրել են մայիսի 5–ին կայացած Երևանի Ավագանու ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԸՀ անդամները երկուշաբթի ստորագրել են մայիսի 5–ին կայացած Երևանի Ավագանու ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը։
Ըստ նախնական տվյալների` քվեաթերթիկների մշակումից հետո բոլոր 464 ընտրատեղամասերում ՀՀԿ–ն հավաքեց 55,86 տոկոս (235 512 ձայն)։Երկրորդ տեղը զբաղեցրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (97 189 ձայն կամ 23,05%), երրորդը` «Բարև, Երևան» կուսակցական դաշինքը (35 732 ձայն կամ 8,48%)։
Նրանց հաջորդում են «Հայ ազգային կոնգրես» (18 499 կամ 4,39%), ՀՅԴ (15 999 կամ 3,79%), «Օրինաց Երկիր» (15 733 կամ 3,73%) և «Առաքելություն» ( 2692 կամ 0,64%) կուսակցությունները։
Նախնական տվյալների համաձայն` Ավագանու խորհրդում կընդգրկվեն երեք քաղաքական ուժեր` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» և «Բարև, Երևան» դաշինքը։
Ինչպես հայտարարեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ընտրացուցակներում ներառված էր 816475 մարդ, ընտրություններին մասնակցած ընտրողների քանակը կազմեց 437 212 կամ ընտրողների ընդհանուր թվի 53,55 տոկոսը։ Տարածքային ընտրական հանձնաժողովներին տրվել է 829 հազար, մարվել է 391 հազար 039 քվեաթերթիկ, անվավեր է ճանաչվել 15 հազար 250 քվեաթերթիկ։
«Երևանի Ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն քվեարկությունից յոթ օր անց` մայիսի 12–ին»,– ասաց Մուկուչյանը։
Ընտրություններին հետևեցին 27 կազմակերպություններից ավելի քան 6,6 հազար տեղի դիտորդներ։ Միջազգային կազմակերպությունները ներկայացված էին միայն Եվրախորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի կողմից։
Հայաստանի հանրապետական կուսակցության (195 թեկնածու) գլխավորում է մայրաքաղաքի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Իշխող կոալիցիայում ՀՀԿ–ի կրտսեր գործընկեր «Օրինաց Երկիր» կուսակցության ցուցակը (105 թեկնածու) գլխավորում է ՀՀ ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը։ ԲՀԿ–ի ցուցակը (194 թեկնածու) գլխավորում է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը։ Ընդդիմադիր ՀԱԿ–ի ցուցակը (42 թեկնածու)` Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, ընդդիմադիր ՀՅԴ (65 մարդ)` կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Բարև, Երևան» ընդդիմադիր դաշինքինը (64 թեկնածու)` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ «Առաքելություն» կուսակցության ցուցակը (29 թեկնածու) գլխավորում է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը։
Ավագանու խորհուրդը բաղկացած է 65 անդամից, ովքեր ընտրվում են բացառապես կուսակցական ցուցակներով։ Եթե կուսակցությունը կամ կուսակցական դաշինքը հավաքում է ձայների ավելի քան 50 տոկոսը, կուսակցական ցուցակի առաջին համարն ավտոմատ կերպով դառնում է Երևանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում քաղաքապետին ընտրելու է Ավագանու ընտրված խորհուրդը։ Քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու իրավունքը պատկանում է Ավագանու խորհրդի մեջ մտնող խմբակցություններին։ Քաղաքապետն ընտրվում է Խորհրդի անդամների քվեարկությամբ։
Կուսակցությունների համար ընտրական պատնեշը սահմանվել է 6 տոկոս, կուսակցական դաշինքների համար`8 տոկոս մակարդակում։ –0–