Հայաստանի խորհրդարանի հատուկ նիստում վարչապետ կընտրվի
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանը հատուկ նիստ կգումարի վարչապետի ընտրության համար, երեքշաբթի խորհրդարանի նիստում հայտնեց Ազգային ժողովի խոսնակ Արա Բաբլոյանը։
Ապրիլի 9–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց երկրի Ազգային ժողովի հատուկ նիստ, որի ընթացքում կայացավ Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության հանդիսավոր արարողությունը։ Նա դարձավ Հայաստանի առաջին նախագահը, ով ընտրվեց խորհրդարանի կողմից երկրի` խորհրդարանական իշխանավարմանն անցնելուց հետո։
Հայաստանում 2015 թվականին ընդունված բարեփոխումներից հետո երկիրն անցավ խորհրդարանական իշխանավարման, որի հիմնական փուլն ավարտվեց ապրիլի 9–ին, երբ Արմեն Սարգսյանը ստանձնեց պաշտոնը։ Նույն օրը դադարեցվեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, իսկ կառավարությունը հրաժարական տվեց։
«Քանի որ նախագահը ստանձնել է պաշտոնը, և կառավարությունը հրաժարականէ տվել, ապա, Հայաստանի Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն, հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17–ին ժամը 12։00–ին խորհրդարանի հատուկ նիստում»,– ասաց Բաբլոյանը։
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը նախօրեին առաջարկեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը հանրապետության վարչապետի պաշտոնում։ -0-