Рейтинг@Mail.ru
USD
368.44
EUR
425.59
RUB
5.1179
GEL
138.69
2026 թ. հունիսի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+24

Հայաստանի նախագահը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Հանրապետության օրվա առթիվ

25.10.2012, 18:41
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը  շնորհավորել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ Թուրքիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ, հաղորդում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը  շնորհավորել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ Թուրքիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ, հաղորդում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:

Այդ առիթով Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյուլին:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:
Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: --0--