Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+19

Հայաստանի տնտեսության օլիգարխիական համակարգը սպառնալիք է ազգային անվտանգության համար. Գիրագոսյան

13.06.2013, 16:59
Հայաստանի տնտեսության օլիգարխիական համակարգը սպառնալիք է երկրի ազգային անվտանգության համար, «Հայաստան–ԵՄ ասոցացման մասին համաձայնագիր։ Անվտանգության հնարավորություններ և մարտահրավերներ» քննարկման ժամանակ կարծիք է հայտնել քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը։
Հայաստանի տնտեսության օլիգարխիական համակարգը սպառնալիք է ազգային անվտանգության համար. Գիրագոսյան
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության օլիգարխիական համակարգը սպառնալիք է երկրի ազգային անվտանգության համար, «Հայաստան–ԵՄ ասոցացման մասին համաձայնագիր։ Անվտանգության հնարավորություններ և մարտահրավերներ» քննարկման ժամանակ կարծիք է հայտնել քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը։

Ըստ նրա` տնտեսությունում օլիգարխիաները ոչնչացնում են  պետականության հեղինակությունը, նվազեցնում են հարկերի հավաքագրման մակարդակը, ընդհանուր առմամբ ոչնչացնում են տնտեսությունը։  

Այդ կապակցությամբ Գիրագոսյանը նշեց, որ Հայաստանի և Եվրամիության միջև ասոցացման մասին համաձայնագրի հնարավոր ստորագրումը կարող է նպաստել հայկական տնտեսության ազատականացմանը։

Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010 թ.-ի հունիսի 19-ին Երևանում: Ապագա համաձայնագիրը կփոխարինի Գործընկերության և համագործակցության մասին գործող համաձայնագրին և նպատակ ունի խորացնել հարաբերությունները Հայաստանի և Եվրամիության միջև տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդկանց տեղաշարժի, էներգետիկայի ոլորտներում:

Հայաստան–ԵՄ ասոցացման մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել «Արևելյան գործընկերություններ» գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի կունենա 2013թ.–ի նոյեմբերի 28–29–ը Վիլնյուսում։ –0–