Рейтинг@Mail.ru
USD
368.18
EUR
428.71
RUB
5.1754
GEL
138.15
2026 թ. մայիսի 30, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Հայաստանի վարչապետը Մինսկում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

29.05.2013, 12:06
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 30-ին, երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի վարչապետը Մինսկում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 30-ին, երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Այցի նպատակը Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելն է։

Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք։--0--