Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

Հայաստանի վարչապետը պատրաստ է անձամբ օժանդակել Հայաստանում ԵՄ բարեփոխումների առաջխաղացմանը

06.02.2013, 20:30
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Եվրամիության խորհրդատվական խմբի` Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել անձամբ օժանդակել Հայաստանում ԵՄ բարեփոխումների առաջխաղացմանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։  
Հայաստանի վարչապետը պատրաստ է անձամբ օժանդակել Հայաստանում ԵՄ բարեփոխումների առաջխաղացմանը
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Վարչապետ Տիգրան Սարգսյանը Եվրամիության խորհրդատվական խմբի` Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել անձամբ օժանդակել Հայաստանում ԵՄ բարեփոխումների առաջխաղացմանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ 

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար, որը մեզ համար խիստ անհրաժեշտ է: Եթե այս կամ այն ոլորտում տեսնում եք, որ մեր բարեփոխումները դանդաղում են և կան խոչընդոտներ, ապա անհապաղ դիմեք անձամբ ինձ, որպեսզի մենք հնարավորությունները բաց չթողնենք օգտվելու ձեր խորհրդատվությունից՝ ճիշտ ժամանակին մեր բարեփոխումներն իրականացնելու համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

ԵՄ խորհրդատվական խմբի անդամները վարչապետին են ներկայացրել Հայաստան-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման, ինչպես նաև ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող երկկողմ գործողությունների ընթացքն ու արդյունքները:

Տրայան Հրիստեան ընդգծել է այդ ուղղությամբ տարվող արդյունավետ աշխատանքն ու մեծ առաջընթացը և նշել, որ ներկայում Բրյուսելում ընթանում է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունների 4-րդ փուլը:

Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը կունենա ասոցացված երկրի կարգավիճակ, ինչը, դեսպան Հրիստեայի համոզմամբ՝ նոր հնարավորոթյուններ կբացի Հայաստանի, որին կհետևի ՀՀ-ԵՄ համագործակցության նոր օրակարգի հաստատումը:

Կողմերը քննարկել են նաև արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության, սննդի անվտանգության, մաքսային բնագավառներում և այլ ուղղություններով իրականացվող համատեղ միջոցառումներն ու բարեփոխումները:

Տրայան Հրիստեան ևս մեկ անգամ նշել է, որ պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել Հայաստանին` տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումների գործընթացում: -0-