Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Հայաստանի վարչապետը մի շարք նշանակումներ է կատարել

12.06.2018, 13:04
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք նշանակումներ է կատարել։
Հայաստանի վարչապետը մի շարք նշանակումներ է կատարել

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք նշանակումներ է կատարել։

Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, Հակոբ Հակոբյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր հարկադիր կատարող։

Վարչապետի հրամանագրերով, Արտյոմ Մխոյանը նշանակվել է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, Զարուհի Բաթոյանը` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, Դավիթ Գյուրջինյանը` կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ, Նարեկ Բաբայանը` տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ, Արման Ուդումյանը` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։

Արայիկ Պետրոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, իսկ Թադևոս Ավետիսյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Վարչապետի հրամանագրով, Արսեն Մանուկյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ։ -0-