Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Հայաստանի ԱԳ նախարարը չի բացառում որևէ երկրի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը

01.03.2017, 21:29
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չորեքշաբթի Ստեփանակերտում լրագրողներին ասել է, որ չի բացառում արդեն մինչև տարեվերջ որևէ մի երկրի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը։
Հայաստանի ԱԳ նախարարը չի բացառում որևէ երկրի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չորեքշաբթի Ստեփանակերտում լրագրողներին ասել է, որ չի բացառում արդեն մինչև տարեվերջ որևէ մի երկրի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը։

«Մինչև տարեվերջ կարող ենք ունենալ մի երկիր, որը կճանաչի Արցախի Հանրապետությունը, սակայն միջազգային ճանաչման համար այդ դեռ բավարար չէ»,– Նալբանդյանի խոսքն է մեջբերում artsakhpress.am-ը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։ 

ԱԳ ղեկավարի խոսքով, ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ եռանախագահների հետ միասին տարվող բանակցությունները ուղղված են միայն խաղաղ կարգավորմանը և միտված են հենց Արցախի ինքնորոշմանը՝ ճանաչման առումով:

«Ադրբեջանը տանուլ է տալիս բանակցություններում: Այդ երկրի ղեկավարությունը իրեն փակուղու մեջ է դրել և փորձում է ուժի կիրառման միջոցով հաջողության հասնել: Բայց ի պատիվ մեր Զինված ուժերի՝ ապարդյուն են դառնում նաև նման մտադրություններն ու մեծ իլյուզիաները»,-ասել է Նալբանդյանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ստեփանակերտում մասնակցում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության և դիվանագիտական կորպուսի կենտրոնական աշխատակազմի խորհրդակցությանը։

Խորհրդակցությանը մասնակցում է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ -0-