Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

Հայաստանի նախագահը ԵԺԿ գագաթնաժողովում պատմել է Հայաստանի ներկայիս վիճակի մասին

22.06.2017, 20:41
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ)` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
Հայաստանի նախագահը ԵԺԿ գագաթնաժողովում պատմել է Հայաստանի ներկայիս վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ)` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:

Գագաթնաժողովը վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը:

Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, նախագահ Սերժ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, արձանագրված առաջընթացին, Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման խնդիրներին: 

Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկը և Ժան-Քլոդ Յունկերը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:

Օրակարգի շրջանակում գագաթնաժողովի մասնակիցները քննարկել են Եվրոպական խորհրդի հանդիպման նախապատրաստական աշխատանքները, որի ընթացքում նախատեսվում է քննարկել միգրացիոն խնդիրների և դրանց հիմնարար պատճառների վերացմանն ուղղված հարցեր: ԵԺԿ գագաթնաժողովի հիմնական օրակարգային հարցերից բացի անդրադարձ է եղել Արևմտյան Բալկաններում տիրող իրավիճակին: -0-