Հայաստանի վարչապետը մեկնաբանել է իր հրաժարականի մասին լուրերը

Հայաստանի վարչապետը մեկնաբանել է իր հրաժարականի մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու մտադրություն չունի։ Այս մասին նա լրագրողներին ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալությունից հետո: 

Հայաստանի ԶԼՄ-ները վերջին օրերին բազմիցս բարձրացրել են Կարեն Կարապետյանի սպասվելիք հրաժարականի հարցը: Ընդ որում` որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ վարչապետն արդեն 2 անգամ հրաժարական է տվել, սակայն նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվել է այն ընդունել:

Ինքը` նախագահը, Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ Կարեն Կարապետյանը ոչ մի պարճառ չունի հրաժարական տալու, ինչպես նաև հերքել էր տեղեկատվությունը, թե իր և Կարեն Կարապերյանի հարաբերությունները լարված են, ինչն էլ կարող էր նրա հրաժարականի պատճառ դառնալ:

«Հարաբերությունները շատ լավն են, հարգալից և գործնական»,- ասել է Կարապետյանը երկուշաբթի` պատասխանելով նախագահի հետ հարաբերություններին վերաբերող հարցին:  

 Այս համատեքստում վարչապետը չկարողացավ բացարտել, թե որտեղից է այդ դեպքում մամուլում հայտնվում տեղեկատվություն, թե նա մտադիր է հրաժարական տալ: -0-  

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

20:33 12.06.2017




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×