Հայաստանի ԱԺ ոչ կոալիցիոն «քառյակը» չի մասնակցի կառավարության ծրագրի քվեարկությանը
22.05.2014,
15:38
Հայաստանի Ազգային ժողովի ոչ կոալիցիոն խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստանը», ՀՅԴ–ն, «Ժառանգությունը» և Հայ ազգային կոնգրեսը, որոշում են ընդունել հինգշաբթի չմասնակցել 2014-2017 թվականների կառավարության ծրագրի հաստատման քվեարկությանը։ Այդ մասին, ինչպես հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը, հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովի ոչ կոալիցիոն խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստանը», ՀՅԴ–ն, «Ժառանգությունը» և Հայ ազգային կոնգրեսը, որոշում են ընդունել հինգշաբթի չմասնակցել 2014-2017 թվականների կառավարության ծրագրի հաստատման քվեարկությանը։ Այդ մասին, ինչպես հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը, հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։
Ըստ նրա` այդ կերպ «քառյակը» իր անհամաձայնությունն է հայտնում Հայաստանի գործող քաղաքական համակարգին։
«Դուք (վարչապետ Հովիկ Աբրահամյան) վստահ եք, որ Ձեզ կհաջողվի իրականացնել այդ ծրագիրը։ Բայց դրանք միայն խոսքեր են, Դուք որևէ իրական երաշխիք չեք տվել»,– ասաց Հակոբյանը։
Մյուս ընդդիմադիր խմբակցությունը` «Օրինաց Երկիրը», առայժմ իր վերջնական դիրքորոշումը չի արտահայտել կառավարության ծրագրի վերաբերյալ։
Այսպես թե այնպես, ակնկալվում է, որ կառավարության ծրագիրը կընդունվի, քանի որ Հայաստանի հանրապետական կուսակցությունն ունի մանդատների բացարձակ մեծամասնություն (70) 131–տեղանոց խորհրդարանում։
Կառավարության` 2014-2017 թվականների ծրագիրը ներկայացնում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ձևավորված նոր կառավարությունը։ -0-