Հայաստան–Իրան համագործակցությունն ավելի բարձր հանգրվանի հասցնելու անհրաժեշտություն ունի
05.08.2013,
15:20
Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի հետ:
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպման սկզբում Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին հրավերն ընդունելու և երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Հասան Ռոհանիին՝ Իրանի Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր աշխատանք ու նորանոր հաջողություններ այդ բարձր և պատասխանատու պաշտոնում:
Երկու երկրների նախագահները հանդիպմանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Զրուցակիցներն ընդգծել են, որ հայ-իրանական համագործակցության օրակարգը բավականին հարուստ է և վկայում է մի շարք խոշոր նախագծերի իրականացման մասին: Գոհունակություն հայտնելով Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ավանդական դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ համագործակցության բարձր մակարդակից՝ նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ընդգծել են այդ համագործակցությունը նոր՝ ավելի բարձր հանգրվանի հասցնելու անհրաժեշտությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակին:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ջերմությամբ են հիշել ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով իրենց հանդիպումները և պատրաստակամություն հայտնել նույն ոգով աշխատել հայ-իրանական համագործակցության խորացման ուղղությամբ:-0-