Рейтинг@Mail.ru
USD
368.54
EUR
428.98
RUB
5.0046
GEL
138.38
2026 թ. հունիսի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+15

Հայաստանն ու Լիբանանը կհամագործակցեն մուտքի արտոնագրի դյուրացման գործում և կրթական ոլորտում

26.11.2012, 20:11
Հայաստանն ու Լիբանանը կհամագործակցեն մուտքի արտոնագրի դյուրացման գծով, նաև` գիտության ու կրթության ոլորտում, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Հայաստանն ու Լիբանանը կհամագործակցեն մուտքի արտոնագրի դյուրացման գործում և կրթական ոլորտում
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանն ու Լիբանանը կհամագործակցեն մուտքի արտոնագրի դյուրացման գծով, նաև` գիտության ու կրթության ոլորտում, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Լիբանան կատարած այցի ընթացքում Հայաստանի և Լիբանանի միջև ստորագրվել են «Դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածքներ այցելելու մասին», «Բարձրագույն կրթության և ակադեմիական աստիճանների վկայագրերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրերը:

Փաստաթղթերի ստորագրման արարողությունը կայացել է հայկական պետության և Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի միջև բանակցությունների ավարտից հետո: Նրանք սկզբում խոսե; են երկկողմ, այնուհետև՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված ձևաչափով:

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Սերժ Սարգսյանը Նախագահական այգում ծառ է տնկել՝ ի նշան Հայաստանի և Լիբանանի բարեկամության:-0-