Հայաստանն ու Սերբիան պատրաստ են զարգացնել երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան
10.03.2014,
15:29
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչը Երևանում կայացած հանդիպմանը երկկողմ հարաբերություններում նկատվող դրական դինամիկան պահպանելու և զարգացնելու պատրաստակամություն են հայտնել, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչը Երևանում կայացած հանդիպմանը երկկողմ հարաբերություններում նկատվող դրական դինամիկան պահպանելու և զարգացնելու պատրաստակամություն են հայտնել, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Կողմերը կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնց արդյունքում, նրանց համոզմամբ, վերջին տարիներին ակտիվացել են երկկողմ հարաբերություններն ու մի շարք ոլորտներում փոխգործակցությունը:
Զրուցակիցները նաև համակարծիք են, որ քաղաքական, տնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությունը զարգացնելու չիրացված մեծ ներուժ կա:
Հանրապետության նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին և կարևորել նրա այցը հայ-սերբական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակելու և համագործակցության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից:
Սարգսյանն նշել է նաև, որ հայ և սերբ ժողովուրդների միջև բարեկամության դարավոր կապեր են հաստատված։
Նախագահի խոսքով` հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում 1988թ.–ի աղետալի երկրաշարժին հաջորդած օրերին Հայաստան օգնության շտապող այն յոթ սերբ օդաչուներին, ովքեր ավիավթարի հետևանքով զոհվեցին Երևանի մատույցներում, և ամեն տարի երկրաշարժի տարելիցին հարգանքի տուրք է մատուցում նույն վայրում նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ:
Հանդիպմանը կարևորվել է նաև Սերբիայի կողմից 2015թ. ԵԱՀԿ նախագահության շրջանում Հայաստանի և Սերբիայի միջև փոխշահավետ և սերտ համագործակցությունը: -0-