Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+18

ՌԴ դեսպան. «Հայաստանն այս տարի անկասկած կմիանա ԵՏՄ–ին»

18.07.2014, 14:31
Հայաստանն անկասկած կընդգրկվի Եվրասիական տնտեսական միությունում 2014 թվականին, հայտնեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։
ՌԴ դեսպան. «Հայաստանն այս տարի անկասկած կմիանա ԵՏՄ–ին»
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանն անկասկած կընդգրկվի Եվրասիական տնտեսական միությունում 2014 թվականին, հայտնեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

«Այս տարի` անկասկած»,– ուրբաթ ասաց Վոլինկինը լրագրողներին։

Նա միաժամանակ նշեց, որ ԵՏՄ–ին անդամակցելու կոնկրետ ժամկետների մասին տեղեկություն չունի։ «Բայց կարող եմ ձեզ հավաստիացնել, որ խոսքն այստեղ բացառապես տեխնիկական հարցերի մասին է, որևէ քաղաքականություն չկա, ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի, և ես վստահ եմ, որ համաձայնագիրը կստորագրվի այն տեսքով, որով շահավետ է Հայաստանի և ԵՏՄ մյուս անդամ պետությունների համար»,– ընդգծեց նա։

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսի 29–ին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր ստորագրեցին, որն ուժի մեջ կմտնի 2015 թ.–ի հունվարի 1–ից։ Այդ նիստի շրջանակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ Երևանը մտադիր է ԵՏՄ ստեղծման պայմանագրին միանալ մինչև հունիսի 15–ը։ Սակայն համապատասխան փաստաթղթերը դեռ չեն ստորագրել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Հայաստանի` ԵՏՄ–ին միանալու պայմանագիրը հարկավոր է ստորագրել ամենամոտ ժամանակում։

Ավելի վաղ ԶԼՄ–ները տարածել էին Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Էռլան Իդրիսովի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի`ԵՏՄ–ին միանալու պայմանագիրը հավանաբար կստորագրվի 2014 թվականի հոկտեմբերին, Մինսկում ԵՏՄ պետությունների ղեկավարների հերթական հանդիպմանը։ -0-