Рейтинг@Mail.ru
USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայաստանը հուսով է մոտ ապագայում ստորագրել ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը

23.09.2014, 14:49
Հայաստանը հուսով է, որ  ամենամոտ ժամանակում կստորագրվի Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը, երեքշաբթի Մինսկում տեղեկացրել է Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը:
Հայաստանը հուսով է մոտ ապագայում ստորագրել ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը հուսով է, որ  ամենամոտ ժամանակում կստորագրվի Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը, երեքշաբթի Մինսկում տեղեկացրել է Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը:

«Մենք հուսով ենք, որ ամենամոտ ժամանակում կստորագրվի ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը», - մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է դեսպանը: Նրա խոսքերով՝ այդ գործընթացն ավարտական փուլում է գտնվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թ.-ի սեպտեմբերի 1-ին ընդունել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի ստորագրման՝ կառավարության առաջարկը:

Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տեղեկացրել էր, որ պայմանագրի եզրափակիչ տարբերակը ներկայացվել է Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի կառավարություններին՝ փաստաթղթի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական գործընթացների իրականացման համար:

Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական միություն է, որը եվրասիական ինտեգրման շրջանակում 2015 թ.-ի հունվարի 1-ից ստեղծվում է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միության հիման վրա:-0-