Рейтинг@Mail.ru
USD
399.59
EUR
420.17
RUB
3.75
GEL
139.96

Հայաստանը նշում է Զինված ուժերի ձևավորման 24-րդ տարեդարձը

28.01.2016, 12:24
Հայաստանը հունվարի 28-ին նշում է Զինված ուժերի ձևավորման 24-րդ տարեդարձը: Հայկական բանակի օրը ոչ աշխատանքային է:
Հայաստանը նշում է Զինված ուժերի ձևավորման 24-րդ տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի-Արմենիա/.  Հայաստանը հունվարի 28-ին նշում է Զինված ուժերի ձևավորման 24-րդ տարեդարձը: Հայկական բանակի օրը ոչ աշխատանքային է:

Բանակի օրվան նվիրված միջոցառումները սկսվել են դեռևս մինչև հունվարի 28-ը: Չորեքշաբթի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ պատարագ է մատուցվել Հայոց բանակի օրվա առիթով, իսկ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը պետական պարգևներ է շնորհել մի շարք զինծառայողների:
Ըստ ավանդույթի, այդ օրը երկրի ղեկավարությունը, Զինված ուժերի ավագ սպայական կազմը և ազատամարտիկները կայցելեն «Եռաբլուր» պանթեոն և ծաղկեպսակներ կդնեն հերոսների շիրիմներին: Երեկոյան Երևանում տոնական համերգ կկայանա:

Հայաստանի ԶՈՒ ստեղծման օրը 1992 թվականի հունվարի 28-ը, երբ Հայաստանի կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, և հրապարակվեց նախարարի առաջին հրամանը:

Հայկական բանակի կայացման առաջին փուլը 1988-1992 թվականներն էին, երբ ղարաբաղյան շարժման աշխուժացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների սրման պայմաններում արդիական դարձավ Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգության ապահովման հարցը:

Այդ դժվարին առաքելությունը ստանձնեցին առաջին կամավորական ջոկատները, սակայն ակնհայտ էր, որ սահմանների պահպանության և բնակչության անվտանգության ապահովման հարցերը պետական մոտեցում են պահանջում:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով, հայկական բանակն այսօր մարտունակ է և մրցունակ:

«Մեր բանակը, մշտապես կատարելագործելով իր մարտունակությունը, բարձրացնելով մարտական և համախմբման պատրաստակամությունը, մարտական խնդիրների կատարման հնավարությունները, հերթապահությունից պաշտպանության և կանխարգելիչ միջոցառումների արագ անցնելը, գերազանցում է հակառակորդին որակական ցուցանիշներով, մարտական ոգով, բարոյահոգեբանական վիճակով»,- ընդգծեց Օհանյանը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է, որ նորանկախ երկրի 25-ամյա ուղին հնարավոր չէր լինի առանց ստեղծված բանակի: «Զինված ուժերը դարձան Հայաստանի պետականաշինության հիմքում դրված առաջին քարերը»,- ասաց նախագահը: -0-