Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Սարգսյան. Հայաստանը շահագրգիռ է պահպանելու և ավելի զարգացնելու Ֆրանսիայի հետ բարեկամությունը

11.11.2014, 18:07
Երևանը շահագրգիռ է պահպանելու և ավելի զարգացնելու Ֆրանսիայի հետ բարեկամությունն ու ջերմ հարաբերությունները, երեքշաբթի ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ընդունելով Ֆրանսիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հավատարմագրերը։
Սարգսյան. Հայաստանը շահագրգիռ է պահպանելու և ավելի զարգացնելու Ֆրանսիայի հետ բարեկամությունը
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանը շահագրգիռ է պահպանելու և ավելի զարգացնելու Ֆրանսիայի հետ բարեկամությունն ու ջերմ հարաբերությունները, երեքշաբթի ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ընդունելով Ֆրանսիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հավատարմագրերը։

Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, նախագահը շնորհավորել է դեսպան Շարպանտիեին նշանակման կապակցությամբ`  ընդգծելով, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները տարեցտարի ավելի են ամրապնդվում և խորանում: Ըստ նրա, դա են վկայում երկու երկրների միջև քաղաքական ակտիվ երկխոսությունը, միջպետական ամուր կապերը, օրինակելի ապակենտրոնացված համագործակցությունը։

Շարպանտիեն իր հերթին վստահեցրել է, որ պաշտոնավարման ժամանակահատվածում կանի առավելագույնը՝ արժանիորեն շարունակելու նախորդ դեսպանի աշխատանքը։


Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը նշել է, որ  իր համար մեծ հպարտություն և պատիվ է համարել պաշտոնավարել մի երկրում, որն ունի հնագույն պատմություն, հարուստ հոգևոր-մշակութային ժառանգություն և դարավոր բարեկամական կապեր Ֆրանսիայի հետ: -0-