Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը զանգվածային ակցիաներ կանցկացվեն Մոսկվայում
12.04.2013,
18:19
Մոսկվայի hայ երիտասարդության ասոցիացիան (ՄՀԵԱ) ապրիլի 21–ին զանգվածային ակցիաներ կկազմակերպի` հասարակայնության ուշադրությունը գրավելու և Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման դեմ բողոքի նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. Մոսկվայի hայ երիտասարդության ասոցիացիան (ՄՀԵԱ) ապրիլի 21–ին զանգվածային ակցիաներ կկազմակերպի` հասարակայնության ուշադրությունը գրավելու և Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման դեմ բողոքի նպատակով։
Ինչպես տեղեկացնում են միջոցառման կազմակերպիչները, ակցիայի շրջանակներում Օսմանյան կայսրության` 500 քմ մեծությամբ քարտեզի վրա կարմիր գույնի դիմակներ (շուրջ հինգ հազար) կտեղադրվեն մարդու դեմքի չափով, որոնք խորհրդանշում են զոհված մարդկանց։ Դրանից հետո ակցիայի մասնակիցները կշարվեն` «Թուրքիա, արդարությունը կհաղթանակի» գրությամբ։
Մեկ տարի առաջ ՄՀԵԱ–ի կողմից նման ակցիա էր կազմակերպվել։ Տարաս Շևչենկոյի հրապարակում 1915թ.–ին երիտթուրքերի կողմից սկսած ջարդը խորհրդանշող կարմիր հագուստով մի քանի հարյուրավոր մարդիկ սև կտորից մեծ պաստառ էին պատրաստել` «1915թ.–ի Հայոց ցեղասպանություն` վաղեմություն չունեցող հանցագործություն։ Արդարությունը կհաղթանակի» գրությամբ։--0--