Рейтинг@Mail.ru
USD
368.53
EUR
429.12
RUB
5.0629
GEL
138.37
2026 թ. հունիսի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

ՀՀ ԱԳՆ ղեկավարը կայցելի Ինդոնեզիա, Նոր Զելանդիա, Ավստրալիա և Ֆիլիպիններ

07.08.2012, 13:17
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 8–ից 15–ը կայցելի Ինդոնեզիա, Նոր Զելանդիա, Ավստրալիա և Ֆիլիպիններ, հայտնում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը կայցելի Ինդոնեզիա, Նոր Զելանդիա, Ավստրալիա և Ֆիլիպիններ
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 8–ից 15–ը կայցելի Ինդոնեզիա, Նոր Զելանդիա, Ավստրալիա և Ֆիլիպիններ, հայտնում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրներում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները վերոհիշյալ պետությունների  բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցեր»,– ասվում է հաղորդագրության մեջ։ -0-