ՀՀ կառավարությունը հավանաբար ապրիլին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հետ կստորագրի հուշագիր համագործակցության մասին. Սարգսյան
19.03.2013,
16:09
Ապրիլին Հայաստանի կառավարությունը, ամենայն հավանականությամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հետ ստորագրելու է հուշագիր համագործակցության մասին, հայկական ԶԼՄ–ների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Ապրիլին Հայաստանի կառավարությունը, ամենայն հավանականությամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հետ ստորագրելու է հուշագիր համագործակցության մասին, հայկական ԶԼՄ–ների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ապրիլին հավանաբար առաջին տասնօրյակում կամ երկրորդ տասնօրյակի սկզբներին Հայաստան է ժամանելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարը, և Հայաստանի կառավարությունը, ամենայն հավանականությամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հետ ստորագրելու է հուշագիր համագործակցության մասին»,– ասել է Սարգսյանը։
Նա տեղեկացրել է նաև, որ այս շաբաթվա ընթացքում Երևան է ժամանելու Եվրամիության պատվիրակությունը, որպեսզի ավարտի Ասոցացման համաձայնագրի մնացած ընդամենը մեկ գլուխը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ստեղծվել է 2011թ.–ի վերջին ՌԴ–ի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների որոշմամբ` որպես Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի միասնական գործող կարգավորող մշտական մարմին (այսօրվա դրությամբ կազմում ընդգրկված են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը`մյուս երկրների միանալու հնարավորությամբ)։
Ունի կառավարման անդրազգային մարմնի կարգավիճակ։ Կազմակերպությունը չի պատկանում երեք երկրների կառավարություններից ոչ մեկին։ Հանձնաժողովի որոշումները պարտադիր են երեք երկրների տարածքում իրագործելու համար։
ԵՏՀ–ի հիմնական խնդիրը գործունեության պայմանների ապահովումը և Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի զարգացումը, ինչպես նաև ինտեգրման հետագա զարգացման առաջարկների մշակումը։ ԵՏՀ–ին են փոխանցվում Մաքսային միության հանձնաժողովի լիազորությունները։ –0–