ՀՀ նախագահը քննադատության է ենթարկել ՀԱՊԿ մի շարք անդամների` ղարաբաղյան հակամարտության հարցում ունեցած դիրքորոշման համար
23.09.2013,
18:50
Հայաստանը ճիշտ չի համարում, երբ ՀԱՊԿ–ի առանձին անդամ–պետություններ ղարաբաղյան հակամարտության հարցում հայտարարություններ են անում, որոնք ներդաշնակ չեն Կազմակերպության որոշումների հետ, Սոչիում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է interfax.by–ը։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը ճիշտ չի համարում, երբ ՀԱՊԿ–ի առանձին անդամ–պետություններ ղարաբաղյան հակամարտության հարցում հայտարարություններ են անում, որոնք ներդաշնակ չեն Կազմակերպության որոշումների հետ, Սոչիում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է interfax.by–ը։
«Մեր կողմից ընդունված որոշումներին հակառակ` որոշ անդամ–պետություններ (ՀԱՊԿ) այլ հարթակներում և այլ կազմակերպություններում նույն հարցի շուրջ հայտարարություններ են անում, որոնք ներդաշնակ չեն ՀԱՊԿ–ում ընդունված որոշումներին»,– Սարգսյանի խոսքը մեջբերում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Բնականաբար, շատ երկրներ իրենց շահերն ունեն` կապված Ադրբեջանի հետ։ Սակայն մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնել, երբ այդ հարաբերությունները հանգեցնում են այնպիսի փաստաթղթերի ընդունման, որոնք դեմ են ՀԱՊԿ–ի անդամ պետությունների շահերին և, ընդհանուր առմամբ, Կազմակերպության վարկանիշին»,– ավելացրել է ՀՀ նախագահը։
Սարգսյանը նշել է, որ ՀԱՊԿ–ի բազմաթիվ փաստաթղթերում, մասնավորապես 2012թ.–ի դեկտեմբերին ընդունված Մոսկովյան հռչակագրում, «նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության բացարձակապես խաղաղ լուծման կարևորությունը` սկզբունքների և միջազգային չափանիշների հիման վրա»։
Այդ կապակցությամբ նախագահը նշել է, որ «վերջին տարիներին փաստաթղթեր են ընդունվել (ՀԱՊԿ որոշ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ)` այդ թվում պետությունների ղեկավարների մակարդակով, որտեղ ի վնաս մյուս սկզբունքների, առանձնացվում է տարածքային ամբողջականության սկզբունքը»։
Ըստ նախագահի, ՀԱՊԿ առանձին երկրների այդ դիրքորոշումը հատկապես անթույլատրելի է «Ադրբեջանի նախագահի հակահայկական հռետորության ֆոնին, որը մշտապես Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքներ է հնչեցնում»։
Միաժամանակ Սարգսյանը նշել է, որ չնայած առանձին թերություններին, ՀԱՊԿ–ի շրջանակում հաջողվել է դրական արդյունքների հասնել և որ «կազմակերպության աշխատանքի արդյունավետության և հեղինակության հետագա բարձրացումն ուղղակիորեն կախված է մեր արտաքին քաղաքական գործունեության համակարգման մակարդակից»։ –0–