Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

ՀՀ նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ

24.04.2013, 10:53
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի առավոտյան ծաղկեպսակ ու ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի՝ Ծիծեռնակաբերդի մոտ:
ՀՀ նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի առավոտյան ծաղկեպսակ ու ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի՝ Ծիծեռնակաբերդի մոտ:

Երկրի ղեկավարին ուղեկցել են Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կառավարության ներկայացուցիչներ, բարձրաստիճան այրեր:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորները, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, հիշատակի աղոթք են բարձրացրել Անմար կրակի մոտ։    
Սշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին նշում է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-