Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+28

ՀՀ ոստիկանությունը բացառում է նախագահական ընտրություններին լրացուցիչ ընտրացուcակների առկայությունը և հայտնում է բոլոր անճշտությունների վերացման մասին

18.02.2013, 11:42
Ընտրական իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները ներառված են մեկ ընդհանուր ընտրական ռեգիստրում և յուրաքանչյուր ընտրողի վերաբերյալ տվյալները մեկ անգամ են տեղադրված, հավաստիացրեց ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության ղեկավար Հովհաննես Քոչարյանը։
ՀՀ ոստիկանությունը բացառում է նախագահական ընտրություններին լրացուցիչ ընտրացուcակների առկայությունը և հայտնում է բոլոր անճշտությունների վերացման մասին

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ընտրական իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները ներառված են մեկ ընդհանուր ընտրական ռեգիստրում և յուրաքանչյուր ընտրողի վերաբերյալ տվյալները մեկ անգամ են տեղադրված, հավաստիացրեց ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության ղեկավար Հովհաննես Քոչարյանը։

Երկուշաբթի ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի` Facebook սոցիալական ցանցում հաղորդագրություն է հրապարակվել, որ գործող նախագահ և թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբը լրացուցիչ ընտրական ցուցակներ է օգտագործում մայրաքաղաքի ընտրատեղամասերում։

Էջում, մասնավորապես, տեղեկացվում է, որ ՀՀ տարբեր բնակավայրերի ընտրողներ ներգրավվել են Երևան քաղաքի ընտրական տեղամասերի լրացուցիչ ցուցակներում` չհանվելով իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակներից, այսպիսով, «օրինական» հիմք է նախապատրաստվում կրկնակի քվեարկության համար:

Ըստ Վարչության ղեկավարի` փետրվարի 17–ի դրությամբ, ընտրողների ռեգիստրում ներառված քաղաքացիների թիվը կազմել է 2 մլն 505 հազար 908 մարդ։

«Միաժամանակ ընդհանուր ռեգիստրում ընդգրկված 14 285 ընտրողների անունները ժամանակավոր հեռացվել են հաշվառման վայրի ցուցակներից և ներառվել են քվեարկության պահին գտնվելու վայրի ընտրատեղամասի լրացուցիչ ցուցակում»,– ասաց նա։

Բացի այդ, Քոչարյանի տեղեկատվության համաձայն, Հայասանում գրանցում չունեցող 502 ընտրողներ ներառվել են մոտակա ընտրատեղամասի լրացուցիչ ցուցակում։

«Բացի այդ, լրացուցիչ ցուցակում ներառվել է 1719 ոստիկան, ովքեր հեռացվել են հաշվառման վայրի ցուցակներից և քվեարկության օրը գործուղվել են ընտատեղամասեր։ Բուժհաստատություններում (որտեղ նրանք ստացիոնար բուժում են անցնում) քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկված է 1628 մարդ»,– ավելացրեց նա։

Քոչարյանը տեղեկացրեց նաև, որ 2013թ.–ի հունվարի 9–ից մինչև փետրվարի 13–ն ընկած ժամանակահատվածում վարչությունում մշակվել է ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ ստացված 4018 հաղորդագրություն, որից 1928–ը ստացվել է Ոստիկանության հետազոտությունների արդյունքում, 2090–ը` ընտրական գործընթացի մյուս մասնակիցների կողմից։ «Ընդհանուր առմամբ 19 ուղղում է մտցվել ցուցակների անճշտությունների վերացման մասին։ Ցուցակներից նաև բացառվել են 2028 մահացած քաղաքացիների վերաբերյալ տվյալները»,– ընդգծեց նա։

Ընտրություններին մասնակցում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ –0–