Рейтинг@Mail.ru
USD
367.93
EUR
417.23
RUB
4.9162
GEL
139.03
2026 թ. հունիսի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

ՀՀ ՊՆ նախկին մամուլի քարտուղարը նշանակվել է սփյուռքի նախարարի տեղակալ

04.10.2012, 19:07
Հայաստանի պաշտպանության նախարարի նախկին մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ նշանակվել է սփյուռքի նախարարի տեղակալ, ասվում է  կառավարության կայքում։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պաշտպանության նախարարի նախկին մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ նշանակվել է սփյուռքի նախարարի տեղակալ, ասվում է  կառավարության կայքում։

Դավիթ Կարապետյանը ծնվել է 1981թ. օգոստոսի 25-ին, Գորիս քաղաքում։

2005 թվականին ավարտել է ԵՊՀ–ի արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։

2009-2010 թվականներին աշխատել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում։

2010-2012 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար։ -0-