Рейтинг@Mail.ru
USD
366.17
EUR
422.12
RUB
4.4525
GEL
139.73
2026 թ. օգոստոսի 9, կիրակի
եղանակը
Երևանում
+35

ՀՀ տնտեսական հատվածում իրականացված վերադասավորումները պայմանավորված են բարեփոխումներով, այլ ոչ թե նախարարների վատ աշխատանքով. պատգամավոր

08.05.2013, 18:38
Հայաստանի տնտեսական հատվածում իրականացված վերադասավորումները պայմանավորված են բարեփոխումներով, դրանք նախարարների վատ աշխատանքի հետևանք չեն, հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։
ՀՀ տնտեսական հատվածում իրականացված վերադասավորումները պայմանավորված են բարեփոխումներով, այլ ոչ թե նախարարների վատ աշխատանքով. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի տնտեսական հատվածում իրականացված վերադասավորումները պայմանավորված են բարեփոխումներով, դրանք նախարարների վատ աշխատանքի հետևանք չեն, հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։

Հայաստանի նախագահի` մայիսի 8–ի հրամանագրով, ՀՀ ֆինանսների նախարար է նշանակվել Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար` Վահրամ Ավանեսյանը։ Բացի այդ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել Վաչե Գաբրիելյանը, ով նախկինում զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը, իսկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար` Յուրի Վարդանյանը (ավելի վաղ` Հայաստանի նախագահի խորհրդական)։ Մյուս նախարարները կշարունակեն աշխատանքը նոր կառավարությունում նույն պաշտոններում` պետության ղեկավարի հրամանագրին համապատասխան։

«Նախագահն ու իշխանությունները կառավարության առջև նոր խնդիրներ են դրել` Հայաստանի տարեկան տնտեսական աճը պետք է կազմի առնվազն 7 տոկոս, իսկ միջին աշխատավարձի աճի ցուցանիշը պետք է գերազանցի գնաճի միջին ցուցանիշը, և նոր նշանակումները թույլ կտան հաղթահարել կառավարության առջև կանգնած մարտահրավերները»,– չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Մինասյանը։

Նա նշեց, որ վերջին երկու տարիներին բյուջեի ցուցանիշները գերակատարվում են, իսկ գնաճը բյուջետային նախատեսված ցուցանիշից ցածր է։ Սակայն, նրա խոսքով, նախագահը կառավարության առջև ավելի բարձր նշաձող է դրել, և Հայաստանին պետք են փոփոխություններ, որոնց արդյունքներն ավելի ակնհայտ և շոշափելի կլինեն Հայաստանի քաղաքացիների համար։

Հայաստանի ՀՆԱ աճը 2013 թվականի պետբյուջեում սահմանված է 6,2%–անոց մակարդակում, իսկ գնաճինը` 4% (±1,5%)։ -0-