Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հարություն Բերբերյանը

08.06.2012, 17:05
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Հարություն Բերբերյանի վրա, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հարություն Բերբերյանը
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Հարություն Բերբերյանի վրա, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Կառավարության ղեկավարն ուրբաթ համապատասխան որոշում է ընդունել:

Հարություն Բերբերյանը ծնվել է 1980 թվականի փետրվարի 8-ին Երևանում: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հիմնադիրներից  մեկն է: 2011-2012 թվականներին վարչապետի ռեֆերենտ է: 2012 թվականի մարտի 22-ից Հայաստանի վարչապետի օգնականն է:
Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երկու երեխա: -0-Ն.Ա.