Рейтинг@Mail.ru
USD
368.23
EUR
428.95
RUB
5.0312
GEL
137.5
2026 թ. մայիսի 18, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+19

ՀՀ նախագահն ընդունել է Գևորգ Կոստանյանի հրաժարականը

04.08.2016, 14:56
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոնստանյանի հրաժարականը:
ՀՀ նախագահն ընդունել է Գևորգ Կոստանյանի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոնստանյանի հրաժարականը, Facebook-ի իր էջում գրել է գլխավոր դատախաղի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը:

Նա տեղեկացրել է, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

«ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին` խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է, և ինքը օգոստոսի 4–ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները», – նշվում է Մելքոնյանի հրապարակած գրառման մեջ: -0-