Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

ՀՀ նախագահը և Իրանի էներգետիկայի նախարարը համատեղ նախագծեր են քննարկել

24.12.2015, 20:44
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Իրանի էներգետիկայի նախարար, հայ–իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Համիդ Չիթչիանը քննարկել են ենթակառուցվածքային և ներդրումային երկկողմ նախագծերը, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահը և Իրանի էներգետիկայի նախարարը համատեղ նախագծեր են քննարկել

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Իրանի էներգետիկայի նախարար, հայ–իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Համիդ Չիթչիանը քննարկել են ենթակառուցվածքային և ներդրումային երկկողմ նախագծերը, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում կողմերը գոհունակությամբ են փաստել, որ իրականություն է դառնում Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ ծրագիրը, ինչը ենթադրում է համապատասխան համակարգերի զուգահեռ աշխատանք Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև:


Նախօրեին Երևանում ստորագրվել է քառակողմ հուշագիր Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև, որը նախատեսում է փոխադարձ էներգահոսքերի, էներգահամակարգերի անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացում։ Հուշագրի շրջանակում ծրագրված են Հյուսիս–Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ստեղծմանն ուղղված մի շարք միջոցառումներ, ինչը հնարավորություն կտա աշխատելու ԵՏՄ և ԵՄ էներգահամակարգերի հետ։

 

Սարգսյանը հույս հայտնեց, որ երկկողմ գործակցության օրակարգը Երևանում կայացած հայ–իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով կընդլայնվի։

Կողմերը կարևորեցին առևտրատնտեսական հարաբերությունների նշանակությունը և այդ ոլորտի ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը։ -0-