ՀՀ նախագահը հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին
16.03.2015,
10:45
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, որը ներկայացվել է մասնագիտական հանձնաժողովի կողմից, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, որը ներկայացվել է մասնագիտական հանձնաժողովի կողմից, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանրապետության նախագահի որոշման համաձայն, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քաղաքական կուսակցությունների հետ կկազմակերպի և կիրականացնի քննարկումներ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ և կամփոփի կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները:
Սահմանադրական բարեփոխումների գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2013թ.–ի սեպտեմբերի 4–ին մասնագիտական հանձնաժողովի ձևավորումից հետո, որը զբաղվում է Մայր օրենքի բարեփոխման հարցերով։ 2014թ.–ի հոկտեմբերի 15–ին հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը։ Եվրոպայի Խորհրդի երկրներում օրինագծերի վերլուծությամբ զբաղվող Վենետիկի հանձնաժողովը հայեցակարգը լավ հիմք է համարել սահմանադրական բարեփոխումների մասին կոնկրետ առաջարկներ մշակելու համար, որոնք թույլ են տալիս ամրապնդել ժողովրդավարական արժեքներն ու ստեղծել անհրաժեշտ պայմաններ` օրենքի գերակայությունն ապահովելու և մարդու իրավունքները հարգելու համար։
ՀՀ նախագահը նախորդ տարվա ապրիլի 10–ին հայտարարել է, որ այլևս երբեք մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնին, իսկ եթե սահմանադրական բարեփոխումների հարցի քննարկման արդյունքում ընտրվի խորհրդարանական կառավարման մոդելը, ապա չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին։
Ըստ հաստատված ժամանակացույցի` հայեցակարգը պետք է հաստատի ՀՀ նախագահը, ինչից հետո տասն ամսվա ընթացքում պետության ղեկավարին պետք է ներկայացվի հանձնաժողովի մշակած բարեփոխումների փաթեթը։ Ավելի վաղ այս հարցին նվիրված հանրաքվե էր նախատեսվում անցկացնել 2015թ.–ի վերջին կամ 2016 թ.–ի սկզբին։ –0– Ա.Թ.