Рейтинг@Mail.ru
USD
368.54
EUR
428.98
RUB
5.0046
GEL
138.38
2026 թ. հունիսի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+14

ՀՀ նախագահը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին

12.06.2014, 14:47
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 12-ին Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
ՀՀ նախագահը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/.  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 12-ին Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից` Սերժ Սարգսյանը շնորհավորել է նախագահ Պուտինին և Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին տոնի առթիվ: ՌԴ նախագահին Հայաստանի նախագահը մաղթել է քաջառողջություն և հետագա հաջողություններ՝ նրա պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն, բարօրություն և բարեկեցություն:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական հարաբերություններն այսօր վստահորեն զարգանում են դաշնակցային փոխգործակցության ոգով: Նախագահի խոսքով, քաղաքական արգասաբեր երկխոսությունը և միջպետական գործընկերության ռազմավարական բնույթը թույլ են տալիս համատեղ ջանքերով հասնել նշանակալի արդյունքների բոլոր ուղղություններով:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հիմնվելով ռազմավարական հարաբերությունների ամուր կապերի վրա՝ Հայաստանը և Ռուսաստանը հետևողականորեն կխորացնեն առևտրատնտեսական, ռազմատեխնիկական և հումանիտար համագործակցությունը՝ կառուցելով բազմապլան ինտեգրացիոն փոխգործակցություն՝ ի շահ երկու պետությունների քաղաքացիների բարօրության մեծացման: Դա, անկասկած, համապատասխանում է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հունով ընթացող մեր երկրների արմատական շահերին:-0-