Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

ՀՀ վարչապետի` ՀՀԿ–ի անդամակցության հարցը դեռ պարզ չէ

11.10.2016, 12:10
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի` Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը համալրելու շուրջ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել:
ՀՀ վարչապետի` ՀՀԿ–ի անդամակցության հարցը դեռ պարզ չէ

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի` Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը համալրելու շուրջ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, գրում է «Հրապարակ» թերթը։

Պարբերականի տեղեկություններով, Կարապետյանը և նրա թիմը չեն շտապում այս հարցում` օրինակ բերելով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով բավականին ուշ դարձավ ՀՀԿ անդամ։ 

Այնուամենայնիվ, աղբյուրները պնդում են, թե այդ հարցը լուծվել է,  և նոյեմբերի 26–ին կայանալիք ՀՀԱ համագումարում Կարապետյանը կանդամակցի կուսակցությանը։ «Պատահական չէր, որ Շարմազանովն ասաց` «Չի բացառվում»»,– գրում է թերթը։ -0-