Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+25

ՀՀ վարչապետը պահանջել է նախարարներից զեկուցել կատարած աշխատանքի վերաբերյալ

16.02.2017, 17:39
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ շաբաթ օրը ժողով կանցկացնի նախարարների և պետական վարչությունների ղեկավարների հետ:
ՀՀ վարչապետը պահանջել է նախարարներից զեկուցել կատարած աշխատանքի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 16 փետրբարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ շաբաթ օրը ժողով կանցկացնի նախարարների և պետական վարչությունների ղեկավարների հետ:

Նա խորհուրդ է տվել բոլոր գործընկերներին նախապատրաստվել կայանալիք նիստին և հաշվետվություն ներկայացնել մի շարք նախագծերի և պայմանավորվածությունների շուրջ, որոնք մինչ այդ քննարկվել են:

«Օրակարգում մի քանի հարց ունենք. կառավարության ծրագրի, հանձնարարականների իրականացումը և կարգապահությունը, ներդրումային ծրագրերը, հասարակության հետ աշխատանքը, ոլորտներից յուրաքանչյուրում բարեփոխումները և փոփոխությունները», - ասաց Կարապետյանը: -0-