Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+37

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը նոր պետ ունի

29.11.2016, 11:43
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժինը նոր պետ ունի։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը նոր պետ ունի

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժինը նոր պետ ունի, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

«ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ է նշանակվել ոստիկանության կապիտան Էդգար Ջանոյանը»,– ասվում է հաղորդագրությունում։

Այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր ոստիկանության գնդապետ Արմեն Մալխասյանը, ով աշխատանքից ազատվել էր սեփական դիմումի համաձայն։ Էդգար Ջանոյանն աշխատում է նույն վարչությունում։ -0-