Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+21

ՀՀ–ի կողմից ԵՄ–ի և Շենգենյան գոտու երկրների համար մուտքի արտոնագրերի չեղյալ հայտարարելը դրական կանդրադառնա Հայաստանում զբոսաշրջության զարգացման վրա. Գերմանիայի դեսպան

03.10.2012, 19:44
ՀՀ–ի կողմից ԵՄ–ի և Շենգենյան գոտու երկրների համար մուտքի արտոնագրերի չեղյալ հայտարարելը դրական կանդրադառնա Հայաստանում զբոսաշրջության զարգացման վրա, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանում Գերմանիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Ռայներ Մորելը։
ՀՀ–ի կողմից ԵՄ–ի և Շենգենյան գոտու երկրների համար մուտքի արտոնագրերի չեղյալ հայտարարելը դրական կանդրադառնա Հայաստանում զբոսաշրջության զարգացման վրա. Գերմանիայի դեսպան
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  ՀՀ–ի կողմից ԵՄ–ի և Շենգենյան գոտու երկրների համար մուտքի արտոնագրերի չեղյալ հայտարարելը դրական կանդրադառնա Հայաստանում զբոսաշրջության զարգացման վրա, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանում Գերմանիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Ռայներ Մորելը։

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում կքննարկի ԵՄ քաղաքացիների և ԵՄ–ի կազմից դուրս գտնվող, բայց Շենգենյան համաձայնագրի դրույթները երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրի վերաբերյալ պահանջը միակողմանի կարգով չեղյալ հայտարարելու նախագիծը։

«Մեր տեղեկությամբ, դա դեռ չլուծված հարց է և վերջնականապես կլուծվի կառավարության` հինգշաբթի օրվա նիստում։ Բայց, ամեն դեպքում, այդ որոշումը լավ արդյունք կունենա, նախևառաջ, Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար»,– ասաց Մորելը։

Դեսպանը հայտնեց նաև, որ այդ որոշումը կարող է դրական ազդել նաև կողմերի միջև առևտրային հարաբերությունների վրա, բայց ինչ ծավալով` այս պահին դժվար է ասել։

«Մուտքի արտոնագրի դյուրացման գործընթացները զարգացման հիմք են նաև այլ բնագավառներում...ԵՄ–ն իսկապես վստահություն ունի նմանատիպ համագործակցության իրականացման համար»,– ընդգծեց Մորելը։

Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը Հայաստան–ԵՄ միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում հայտնել էր, որ Հայաստանի և Եվրամիության միջև արտոնագրային ռեժիմի դյուրացման բանակցային գործընթացն ըստ էության ավարտված է։

Բանակցությունների մեկնարկի վերաբերյալ առաջարկը Եվրոպայի հանձնաժողովի կողմից արվել է 2011 թվականի սեպտեմբերին։ -0-