Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

ՀՀԿ–ն լիովին սատարում է Կարապետյանին. Շարմազանով

26.04.2018, 19:33
Հայաստանի հանրապետական կուսակցությունը լիովին սատարում է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
ՀՀԿ–ն լիովին սատարում է Կարապետյանին. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրապետական կուսակցությունը լիովին սատարում է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Կարապետյանը ՀՀԿ–ից քաղաքական ցանկացած գործչի և կուսակցության հետ բանակցություններ վարելու մանդատ ունի, նա ներկայացնում է մեր տեսլականը»,– ասաց Շարմազանովը։
Նա ավելացրեց, որ ՀՀԿ–ն կնպաստի քաղաքական երկխոսությանը և խնդիրների լուծմանը բացառապես Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան։

«Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունն օրենքով և սահմանադրությամբ սահմանված շրջանակներում, այսինքն` մինչև մայիսի 1–ը, կանցկացնի քաղաքական խորհրդատվություններ, կքննարկի վարչապետի պաշտոնի թեկնածության հարցեր և կգա միասնական որոշման»,– ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով, ցանկացած որոշում կլինի միաձայն, իսկ դրա հիմքում կդրվի անվտանգությունը, կայունությունը, պետության շահերի գերակայությունը։

«Կուսակցությունը պատրաստ է ցանկացած հարցերի քննարկմանն առանց նախապայմաններին։ Մենք պատրաստ ենք ծանոթանալ մեր գործընկերների օրակարգին, փնտրել ելք ստեղծված ներքաղաքական իրավիճակից երկրխոսության միջոցով»,– ասաց Շարմազանովը։

Նա նշեց, որ այժմ Հայաստանում քաղաքական նոր իրավիճակ է ձևավորվել, և ոչ ոք դա չի կարող հերքել։
«Կան կուսակցության, ցուցարարների, ընդդիմության, իշխանությունների շահերը, բայց ամենից վեր պետության և Հայրենիքի շահերն են։ Հաշվի առնելով այդ ամենը` մենք քննարկումներ կանցկացնենք և որոշում կընդունենք»,– ասաց Շարմազանովը։

Հանրապետությունում ապրիլի 13–ից անցկացվող բողոքի լայնածավալ ակցիաների ֆոնին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 23–ին հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Ապրիլի 25–ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջարկվեց որպես Հայաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու։ -0-