Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը կարող է ստորագրվել այսօր

16.02.2016, 12:26
Այսօր երեկոյան կստորագրվի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը, գրում է «Հրապարակ» թերթը` վկայաբերելով Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։  
ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը կարող է ստորագրվել այսօր

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. Այսօր երեկոյան կստորագրվի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը, գրում է «Հրապարակ» թերթը` վկայաբերելով Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։

Ըստ թերթի, ՀՅԴ-ից ստորագրողը լինելու Է ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, իսկ ՀՀԿ–ից ստորագրողի անունը դեռ պարզ չէ։

«Դեռևս նման քննարկում չկա, վաղը կորոշենք, կասենք»,– ասել է Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ պայմանավորվածությունների համաձայն, ՀՅԴ-ն կստանա Էկոնոմիկայի, կրթության և գիտության, տարածքային կառավարման նախարարությունները, ինչպես և Շիրակի ու Արագածոտնի մարզպետների պաշտոնները։

ՀՅԴ–ին կանցնի նաև Արաբկիրի թաղապետի պաշտոնը։

Պարբերականի հաղորդմամբ, լուրեր էին պտտվում, թե Շիրակի մարզի հարցը «փոզմիշ» Է եղել, սակայն, իշխանությունն իբր համոզել Է ՀՅԴ-ին վերցնել այս մարզը։

Քննարկվում են նաև պաշտոնի հավակնորդների թեկնածությունները։

Արագածոտնի համար ՀՅԴ-ն ներկայացրել է նախկին մարզպետ Գագիկ Գյոզալյանին։Պարբերականը հայտնում է, որ փետրվարի 22-ի Աժ քառօրյայում կքննարկվի կառավարության կառուցվածքում փոփոխությունների նախագիծը, «արտակարգ իրավիճակների նախարարությունը կտարանջատվի տարածքային կառավարման նախարարությունից, և Դավիթ Լոքյանը կդառնա տարածքայինի նախարար»,– գրում է թերթը։ -0-