Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+24

ՀՀԿ–ի գործադիր մարմնի նիստում նախօրեին Կարեն Կարապետյանի` կուսակցությանն անդամակցելու հարցը չի քննարկվել

28.10.2016, 11:31
Հայաստանի հանրապետական կուսակցությունը հինգշաբթի ՀՀԿ Խորհրդի և Գործադիր մարմնի նիստում չի քննարկել վարչապետ Կարեն Կարապետյանի` կուսակցությանն անդամակցելու հարցը, հայտնել է Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
ՀՀԿ–ի գործադիր մարմնի նիստում նախօրեին Կարեն Կարապետյանի` կուսակցությանն անդամակցելու հարցը չի քննարկվել

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի հանրապետական կուսակցությունը հինգշաբթի ՀՀԿ Խորհրդի և Գործադիր մարմնի նիստում չի քննարկել վարչապետ Կարեն Կարապետյանի` կուսակցությանն անդամակցելու հարցը, հայտնել է Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Հինգշաբթի հայկական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ ՀՀԿ առաջիկա նիստում Կարեն Կարապետյանը կընդգրկվի կուսակցության կազմում և նույնիսկ կզբաղեցնի նախագահի տեղակալներից մեկի պաշտոնը։ 

«Այսօր այդ հարցը չի քննարկվել։ Երբ ժամանակը գա, վարչապետը կդիտարկի դա նախագահի հետ, և որոշում կընդունվի»,– ասաց Շարմազանովը լրագրողներին։

Պատասխանելով այն հարցին, թե դիմել է, արդյոք, Կարապետյանը կուսակցությանն անդամակցելու համար, Շարմազանովն ասաց, որ դա կարևոր չէ, քանի որ կառավարության ղեկավարը Հայաստանի հանրապետական կուսակցության թիմի անդամ է։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 10–ին Կարեն Կարապետյանին երկրի նոր վարչապետ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։ -0-