Рейтинг@Mail.ru
USD
368.63
EUR
431.78
RUB
5.0126
GEL
137.44
2026 թ. մայիսի 14, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+19

Իշխող ՀՀԿ–ն մերժել է ոչ կոալիցիոն ուժերի` Տրանսպորտային հարցերով հանձնաժողով ստեղծելու առաջարկությունը

28.04.2014, 17:19
Հայաստանի հանրապետական կուսակցությունը մերժել է ոչ կոալիցիոն ուժերի` Տրանսպորտային հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկությունը, հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։  
Իշխող ՀՀԿ–ն մերժել է ոչ կոալիցիոն ուժերի` Տրանսպորտային հարցերով հանձնաժողով ստեղծելու առաջարկությունը
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրապետական կուսակցությունը մերժել է ոչ կոալիցիոն ուժերի` Տրանսպորտային հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկությունը, հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ 

Հայաստանի խորհրդարանի ոչ կոալիցիոն խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը», Հայ ազգային կոնգրեսը և Դաշնակցությունը, մարտի 24–ին տրանսպորտային ոլորտին վերաբերող մի շարք հարցերի քննարկման ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախագիծ են ներկայացրել։

Օրինագծի օգտին քվեարկել է 51 պատգամավոր, դեմ` 52, ձեռնպահ չի եղել։ Պաշտոնապես ընդդիմություն անցնելու մասին հայտարարած «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորները քվեարկել են հանձնաժողովի ստեղծման օգտին։

Սահակյանի խոսքով` իշխող կուսակցությունը խորհրդատվություններ է անցկացրել ոչ կոալիցիոն ուժերի հետ և պատրաստ է եղել հանձնաժողովի ստեղծմանը, որը «խնդիրներ կլուծեր», սակայն կողմերը համաձայնության չեն եկել, այդ իսկ պատճառով ՀՀԿ–ն դեմ է քվեարկել։

Ենթադրվում էր, որ հանձնաժողովը պետք է քննարկեր 2012-2013 թվականներին արագաչափերի, վճարովի կայանատեղիների, Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հետ կապված հարցեր։ -0-